ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

«Օգտագործված» դեմքեր

«Օգտագործված» դեմքեր
05.03.2013 | 17:21

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Peoplemeter» կենտրոնում կարծիք հայտնեց, որ Հայաստանում առկա դժգոհության մեծ ալիքը պայմանավորված է մարտի 1-ի չբացահայտված դեպքերով, իսկ երկրում ստեղծված իրավիճակը կարելի է անվանել իշխանության և ընդդիմության նկատմամբ վստահության ճգնաժամ: «Այսօր ընդդիմության առաջ կանգնած են մի քանի մարտահրավերներ՝ ամրապնդել շարժումը և չկորցնել այս հնարավորությունը, ներկայացնել հստակ ռազմավարություն: Մինչև այսօր մենք չգիտենք՝ ընդդիմությունն ունի՞ կոնկրետ ծրագիր: Շատ դեպքերում ընդդիմություն ասելով մենք չենք հասկանում միայն Րաֆֆի Հովհաննիսյան, քանի որ դժգոհությունը շատ ավելի շատ է: Թվում է, թե իշխանությունները չեն հասկանում դժգոհության մակարդակը: Նրանց համար կարևորագույն մարտահրավերը կոնսենսուսի գալն է: Իշխանություններն առայժմ հստակ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին, նրանք իրենց վատ իրադրության մեջ են դրել՝ լրատվամիջոցներում շարելով օգտագործված ուժերին՝ Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Շուշան Պետրոսյան. արդյոք նրա՞նք պետք է ներկայացնեն իշխանությունների տեսակետը»,-տարակուսեց բանախոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ